BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ոսկե գլոբուսը սկսում է

Ոսկե գլոբուսը սկսում է
13.01.2014 | 13:02

Հոլիվուդում հավատարմագրված օտարերկրյա լրագրողների ասոցիացիան կհայտարարի կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության ոլորտում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հաղթողներին: Իր նշանակությամբ միայն «Օսկարին» զիջող մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոս Անջելեսի «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցում. միջոցառումը կվարեն ամերիկյան դերասանուհիներ Թինա Ֆեյն ու Էմի Փոլերը:
Այս տարի «Ոսկե գլոբուսի» ֆավորիտներն են Սթիվ Մակքունինի «Ստրկության 12 տարի» և Դևիդ Օ’Ռասելի «Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմերը, որոնցից յուրաքանչյուրն առաջադրվել է 7 անվանակարգում:
«Ոսկե գլոբուսի» առաջին պաշտոնական շնորհումը տեղի է ունեցել 1954-ին: Մրցանակաբաշխության պատմության ընթացքում ամենամեծ թվով մրցանակների արժանացել են «Դոկտոր Ժիվագո», «Կնքահայրը», «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմերը: Ամենաշատ «Ոսկե գլոբուսներ» ստացած դերասաններն են Մերլ Սթրիփն ու Ջեք Նիքոլսոնը:

Դիտվել է՝ 1730

Մեկնաբանություններ